Ռուսաստանը ԱՄՆ ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանի, եթե դրանք շարունակվեն. Լավրով
Մոսկվան հետագայում եւս կպատասխանի Վաշինգտոնի կողմից ոչ բարեկամական հարձակումներին, եթե դրանք շարունակվեն: Այս մասին տարվա արդյունքներով ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ բարեկամական հարձակումներին կպատասխանենք նաեւ հետագայում, եթե դրանք ամերիկյան կողմից շարունակվեն,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: - Այդուհանդերձ, կարծում ենք, որ սխալ կլիներ անորոշ ժամանակով հետաձգել մեր երկրների եւ աշխարհի համար կարեւոր խնդիրների լուծումը»:
Լավրովն ընդգծել է, որ տարբեր ուղղություններով ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն կառուցելու ռուսական առաջարկները շարունակում են մնալ «սեղանին»: «Սա վերաբերում է նաեւ ռազմավարական կայունության թեմային, որի իրավիճակի համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում որպես խոշորագույն միջուկային տերություններ»,- հավելել է նա:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը