ՌԴ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ անկախ պատժամիջոցներից` «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի
ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի անկախ պատժամիջոցներից, թեև ներկա պահին ռուսական կողմի համար պարզ չէ` կկարողանա՞ աշխատանքն ավարտին հասցնել շվեյցարական Allseas ընկերությունը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Դեռ վաղ է խոսել այն մասին, որ Alsseas ընկերությունը չի կարողանա շարունակել աշխատանքը «Հյուսիսային հոսք-2» նախագծում: Նրանք դադարեցրել են աշխատանքը` պատժամիջոցներից խուսափելու համար: Չնայած այդ նույն պատժամիջոցներին, գազատարը կկառուցվի, մնացել է 160 կմ-ից քիչ տարածքում խողովակներ դնել»,- ասել է Նովակը:
Ավելի վաղ շվեյցարական Allseas ընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է աշխատանքները «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծում` ԱՄՆ-ի կողմից հնչեցված պատժամիջոցների սպառնալիքների պատճառով:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը կոչ էր արել բոլոր կողմերին դուրս գալ նախագծից: ԱՄՆ-ն «Հյուսիսային հոսք-2»-ը ոչ թե առևտրային նախագիծ է համարում, այլ «քաղաքական գործիք», որի նպատակն է ճնշում գործադրել Եվրոպայի վրա:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը