Ղրիմի կամրջով առաջին գնացքն է անցել (տեսանյութ)
Առաջին ուղևորատար գնացքը, որն իրականացնում էր Սանկտ Պետերբուրգ-Սևաստոպոլ երթուղին, լույս դեկտեմբերի 25-ին անցել է Ղրիմի կամրջի վրայով: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:
Գնացքը կամրջի երկաթուղային մասով անցել է մոտ 30 րոպեում: Այն Սևաստոպոլ է ժամանել Երևանի ժամանակով ժամը 10:25-ին:
Գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանից մեկնել է դեկտեմբերի 23-ին և Ղրիմի տարածք է մտել՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը:
Կամրջի վրա գնացքը միտումնավոր դանդաղեցրել է ընթացքը, որպեսզի մարդիկ կարողանան լուսանկարել այն: Կամրջի մոտ գնացքը դիմավորել են ակորդեոնի հնչյունների ներքո և Ռուսաստանի դրոշները ծածանելով:
Դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է կամրջի երկաթգծային երթևեկությունը: Ուկրաինան բողոքել և իր անհամաձայնությունն է հայտնել ՌԴ առաջնորդի այցի և նրա կողմից Ղրիմի կամրջի երկաթգծային մասի բացման հետ կապված:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը