Վթար՝ հարբած կին թոշակառուի պատճառով (տեսանյութ)
kiev.informator.ua կայքը հայտնում է, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դնեպրովսկի շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել: 67-ամյա հարբած կնոջ վարած Mitsubishi ASX մեքենան բախվել է Toyota-ի, Renault-ի, այնուհետև հարվածել «Բոգդան» ավտոբուսին: Վեց մարդ է հոսպիտալացվել,
Renault մեքենայի կին վարորդի խոսքով` նա մեքենայով անցնելիս է եղել Սվերստյուկի փողոցով, երբ Mitsubishi մեքենան իրեն հանդիպակաց է եկել, այնուհետև, բախվելով իր մեքենային, փորձել է հեռանալ և պտույտի պահին հարվածել «Բոգդան» տրանսպորտային միջոցին:
Այս բախումից հետո Mitsubishi մեքենայի կին վարորդն արդեն չի կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ այն լուրջ վնասվել է: Ավտոբուսի վեց ուղևոր վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է:
Mitsubishi-ի 67-ամյա վարորդը պատահարի հետևանքով չի տուժել: Ինչպես իրավապահներն են հայտնում, նա հարբած է եղել: Կինը ստուգում է անցել Dragger սարքի միջոցով, որը ցույց է տվել 2,20 պրոմիլե, որը 11 անգամ գերազանցում է թույլատրելի չափաքանակը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը