Իվան Ուրգանտի դուստրը պաշտպանվում է ռասիստական հարձակումներից. նրա ընկերը սեւամորթ է
Իվան Ուրգանտի 19-ամյա խորթ դուստրը՝ Էրիկան, արդեն մի քանի օր է՝ սոցիալական ցանցում ընկերոջը պաշտպանում է հեյթերներից։ Աղջիկն ապրում է Նյու Յորքում, ուր ժամանակակից արվեստ եւ լուսանկարչություն է ուսումնասիրում Persons դպրոցում։ Որոշ ժամանակ առաջ նա սկսել է Instagram-ում կիսվել աֆրոամերիկացի ընկերոջ լուսանկարներով։ Դրանցից մեկի մեկնաբանություններում վերջինս Էրիկային համեմատել է կնոջ հետ։ «Իդելական սահմանում, թե ինչ է կինը»,- Էրիկայի հետ լուսանկարը մակագրել է նա։

Ռուսալեզու հեյթերները հարձակվել են զույգի վրա եւ երիտասարդներին ստիպել պատասխանել հրապարակման ռասիստական մեկնաբանություններին։ Նրանցից մեկը նշել է, որ Իվան Ուրգանտի թոռները «հանքափորներ կլինեն»։ «Կարեւորը, որ ձեր թոռները հանքափորներ չլինեն։ Մենք, հույս ունեմ, գլուխ կհանենք այս «ծանր» իրավիճակից»,- ի պատասխան գրել է Էրիկան։
Այսօր նրա ընկերները եւս արձագանքել է հարձակումներին։ «Ինչ վերաբերում է ռուսներին ու ռասիզմի հողի վրա սպառնալիքներին, կարող եմ ասել, որ ես արդեն բավական շատ բան եմ վերապրել, այնպես որ ձեր խոսքերը չեն կարող ազդել ինձ վրա։ Այդ ամենը ես մանուկ հասակից եմ լսել։ Միակ բանը, որ հիասթափեցնում է ինձ, սպառնալիքներն են 19-ամյա աղջկա հասցեին։ Հասկանում եմ ձեր ատելությունը, որի ետեւում անիքնավստահություն է թաքնված։ Այդ պատճառով չեմ զայրանում ձեզ վրա։ Կասեմ, որ սիրում եմ ձեզ»,- Instagram-ում գրել է նա։

Էրիկան Իվան Ուրգանտի կնոջ՝ Նատալյա Կիկնաձեի դուստրն է, որը լույս աշխարհ է եկել առաջին ամուսնության ընթացքում։ Հեռուստահաղորդավարը Էրիկային իր հարազատ դստեր նման է ընդունում։ Ամուսինները մեծացնում են նաեւ 11-ամյա Նինային ու 4-ամյա Վալերիային։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...