Մոտ 5000 մարդ Սթոունհենջում է հավաքվել` նշելու ձմեռային արևադարձը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնից 130 կմ հեռավրության վրա գտնվող Սթոունհենջ հուշարձանների մոտ կիրակի առավոտյան մոտ 5000 մարդ է հավաքվել` նշելու ձմեռային արևադարձը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Տարվա ամենաերկար գիշերվա ավարտը տոնելու համար հավաքված ոգևորված բազմության մեջ պարողներ և թմբուկներով հարվածող դրուիդներ են եղել: Մարդիկ երգել են, պարել ու խմել:
Ձմեռային արևադարձի նշանակությունը գիշերվա տևողության երկարելու և ցերեկվա տևողության կարճանալու երևույթի շրջադարձն է (գիշերը սկսում է կարճանալ, ցերեկը՝ երկարել)։
Ձմեռային արևադարձը լինում է ամեն տարի, երբ հյուսիսային բևեռը արևից ամենահեռու կետում է գտնվում, ուստի՝ արևից շատ քիչ քանակությամբ լույս է ստանում, հետևաբար՝ սա դառնում է տարվա ամենակարճ օրը:
Սովորաբար ձմեռային արևադարձը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, սակայն աստղաբաշխորեն ամենակարճ ճշգրիտ օրը կարող է մի քանի օրվա տարբերությամբ լինել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը