Շվեյցարիայում ստեղծել են միջատի նմանողությամբ ռոբոտ
Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները եւ նրանց ֆրանսիացի գործընկերները ստեղծել են գերթեթեւ, անչափ ճկուն եւ ամուր մինի ռոբոտ, որն արտաքուստ նման է փոքրիկ բզեզի կամ թիթեռի: Գյուտարարները հայտնել են, որ այդպիսի մանրաչափ խելացի մեքենաների «երամները» հեռանկարում կարող են կիրառվել դժվարմատչելի վայրերում վերանորոգման աշխատանքներ կատարելիս եւ միջատների գաղութների վարքագիծն ուսումնասիրելիս, հայտնում է Science Robotics-ը:
«DEANsect» անունը ստացած ռոբոտը կարող է տեղաշարժվել 3 սմ/վ արագությամբ: Այն ստեղծվել է 2 տարբերակով: Առաջինը գործում է էներգիայի հիման վրա, որը ստանում է գերբարակ եւ ճկուն հաղորդալարով: Սարքը կարող է ծալվել: Այն այնքան ամուր է, որ կարող է շարժումը շարունակել, նույնիսկ եթե վրան կանգնեն կոշիկով կամ հարվածեն ճանճասպանով: Երկրորդ տարբերակի ռոբոտը բացարձակ ինքնավար է. մարտկոցը եւ էլեկտրոնային մյուս բաղադրիչները կրում է մեջքին: Այսպիսի «բզեզը» կարող է «տարբերակել» լույսն ու մութը, ինչպես նաեւ տեղաշարժվել՝ հետեւելով մակերեւույթին նշված գծին, թեք մակերեւույթով բարձրանալ եւ իջնել, շարժունակությունը պահպանել տարբեր տեսակի մակերեւույթին:
«DEANsect»-ի տեղաշարժման ճկունության եւ արագության գաղտնիքը մարդու մազի հաստության էլաստոմերի օգտագործումն է: Ռոբոտը տեղաշարժվում է վայրկյանում ավելի քան 400 տատանում հաճախությամբ «վիբրացիայի» շնորհիվ, իր կայքում նշել է EPFL-ն: կառուցածքում օգտագործել են նանոտեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել փոքրացնել էլաստոմերի հաստությունը եւ ստեղծել մի քանի մոլեկուլ հաստությամբ էլեկտրոդներ, որոնք ճկուն են եւ միաժամանակ հոսանքի լավ փոխադրող են: Ինժեներներն արդյունքում կարողացել են կառուցել շատ փոքր սարք եւ կտրուկ նվազեցնել էներգիայի սպառումը:
«Մեր ռոբոտը կարող է մեջքին տեղափոխել այն ամենը, ինչ պահանջվում է նրա աշխատանքի համար, չնայած կշռում է ընդամենը 0,2 գրամ»,- լրագրողներին ասել է EPFL-ի ճկուն միկրոհամակարգերի լաբորատորիայի տնօրեն Հերբերտ Շեան:
Գյուտարարների պարզաբանմամբ՝ այս մշակումը նոր հնարավորություններ է ընձեռում «խելացի ռոբոտացված միջատների երամների ստեղծման համար, օրինակ՝ հեռահար վերանորոգման աշխատանքներ անցկացնելու եւ այն նպատակով, որ ավելի լավ ուսումնասիրեն միջատների գաղութների վարքագիծը՝ ռոբոտին ուղարկելով ապրել դրա մեջ»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը