Խորվաթիայի նախագահական ընտրություններում առաջատարը ընդդիմության թեկնածուն է
Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Զորան Միլանովիչը կիրակի անցկացված երկրի նախագահական ընտրությունների արդյունքներով ստացել է առավել մեծ թվով ձայներ, բայց չի հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Այս մասին հայտնել է երկրի Պետական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քվեաթերթիկների 96 տոկոսի մշակման արդյունքներով՝ Միլանովիչը ստացել է ձայների 29,6 տոկոսը: Նրան հաջորդում է երկրի գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը՝ ձայների 26,77 տոկոսով: Երրորդ տեղում է երգիչ եւ երաժիշտ Միրոսլավ Շկորոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 24,37 տոկոսը:
Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, ինչը վկայում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Երկրորդ փուլում, որը կանցկացվի 2020 թվականի հունվարի 5-ին, կմասնակցի երկու հավակնորդ, որոնք ընտրությունների առաջին փուլի արդյունքներով ստացել են ամենամեծ թվով ձայները:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը