Մեծահարուստը զանգվածային պսակադրություն է կազմակերպել հարյուրավոր անհայր աղջիկների համար (լուսանկարներ)
Հնդկաստանի Գուջարատ նահանգի Սուրատ քաղաքում տեղի է ունեցել 271 զույգի զանգվածային պսակադրություն, որին մասնակցած հարսանցուներին միավորել է մեկ ընդհանուր բան. նրանցից ոչ մեկը հայր չունի:
Ինչպես նշում է Daily Mail-ը, զանգվածային պսակադրությունն անցկացվել է ադամանդագործությամբ զբաղվող մեծահարուստ Մահեշ Սավանիի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:
Նա նշել է, որ անհայր աղջիկներին կնության տալն Աստծո կողմից օրհնություն ստանալու պես մի բան է: Մահեշ Սավանին նաև ասել է, որ անհայր աղջիկների զանգվածային պսակադրությունն անցկացնում է 2010–ից ի վեր:
Պարբերականը նկատում է, որ Հնդկաստանում հարսանիքները բավական ծախսատար են. հարսնացուի կողմը, որպես ավանդույթ, պետք է մեծ օժիտ տա կանխիկ գումարի և նվերների տեսքով: Սովորաբար այդ բոլոր ծախսերը հոգում են հարսնացուների հայրերը, ինչը նշանակում է, որ եթե աղջիկը հայր չունի, ապա ամուսնանալու նրա շանսերը գրեթե զրոյանում են:
Մինչդեռ Մահեշը կարծում է, որ հայր չունեցող աղջիկներին պսակադրության հարցում օգնելն իր սոցիալական պատասխանատվությունն է: Առայսօր մեծահարուստի օգնությամբ 3172 աղջիկ է ամուսնացել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը