Մերկելը պաշտոնավարման երկարատեւությամբ Գերմանիայի երկրորդ կանցլերը կդառնա
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հետպատերազմյան Գերմանիայի ղեկավարների մեջ երկրորդ տեղը կզբաղեցնի պաշտոնավարման երկարտեւությամբ։ Կիրակի օրը, դեկտեմբերի 22-ին, լրացել է 5143 օրն այն պահից, երբ նա առաջին անգամ գլխավորել է կառավարությունը։ Դա տեղի է ունեցել 2005թ․ նոյեմբերի 22-ին։ Հենց այդքան էլ կառավարությունը ղեկավարել է Արեւմտյան Գերմանիայի դաշնային կանցլեր Կոնրադ Ադենաուերը, հայտնում է DW-ը։
Մերկելից եւ Ադենաուերից ավելի երկար ԳԴՀ կանցլերի պաշտոնում եղել է միայն «գերմանական միասնության կանցլեր» Հելմուտ Կոլը՝ 5869 օր։ Կանցլերի պաշտոնավարման ժամկետի նոր ռեկորդ սահմանելու համար Մերկելին անհրաժեշտ է կառավարությունը գլխավորել եւս 727 օր, այսինքն առնվազն մինչեւ 2021թ․ դեկտեմբերի 18-ը։
Միաժամանակ, բունդեսթագի հերթական ընտրությունները նախատեսված են 2021թ․ աշնանը։ Եթե «մեծ կոալիցիան» մինչ այդ չպառակտվի, ապա քվեարկությունը կկայանա 2021թ․ հոկտեմբերի 24-ից ոչ ուշ։ 2018թ․ աշնանը Մերկելը հայտնել էր, որ հաջորդ ընտրություններին ինքը չի մասնակցի՝ ոչ որպես կանցլերի, ոչ որպես խորհրդարանի անդամի թեկնածու։
Այսպիսով, Հելմուտ Կոլի ռեկորդը Մերկելը կարող է սահմանել միայն այն դեպքում, եթե ընտրություններից հետո կոալիցիայի շուրջ բանակցությունները երկար ձգձգվեն։ Այդ դեպքում նա ժամանակավորապես կկատարի ԳԴՀ կանցլերի պարտականությունները մինչ կառավարության նոր ղեկավարի պաշտոնի ստանձնումը։ 2017թ․ սեպտեմբերի 24-ին բունդեսթագի նախորդ ընտրություններից հետո կոալիցիայի կազմման բանակցությունները բավական երկար տեւեցին՝ մինչեւ 2018թ․ փետրվարի 7-ը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը