Պենտագոնը սառեցրել է Ուկրաինային 391 մլն դոլարի փոխանցումը Թրամփ-Զելենսկի՝ հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցից 90 րոպե անց. The Independent
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա հուլիսի 25-ին երկրի ռազմական գերատեսչությանը կարգադրել է սառեցնել Ուկրաինայի համար նախատեսված 391 մլն դոլար ռազմական օգնության տրամադրումը, այս մասին հայտնի է դարձել Սպիտակ տան կողմից գաղտնազերծված փաստաթղթերից:
Ինչպես գրում է The Independent-ը, Պենտագոնն այս կարգադրությունն ստացել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից 90 րոպե հետո:
Կայքը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Զելենսկիին խնդրել էր հետաքննել տեղեկություններն առ այն, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել էր պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազին ու այդպսիով օգնել է հետաքննության շրջանակում ներգրավված իր որդուն՝ Հանթեր Բայդենին, ով այդ ժամանակ աշխատում էր ուկրաինական «Բուրիսմա հոլդինգ» ընկերությունում։
Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթերիում նշվում է, որ Զելենսկիից բացասական պատասխան ստանալուց հետո, Թրամփը Սպիտակ տան աշխատակիցներից մեկի միջոցով Պենտագոնին կարգադրել է սառեցնել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը