20 օգտակար սովորություն՝ առողջության, առույգության եւ լավ տրամադրության համար
Առաջարկում ենք 20 սովորություն մշակել՝ առողջության, առույգության եւ լավ տրամադրության համար: Սկսեք դրանց հետեւել հենց հիմա եւ կտեսնեք, թե ինչ զարմանալի արդյունքների կարող եք հասնել:
1. Օրը սկսեք ժպիտով: Ոչինչ ավելի լավ չի լիցքավորում դրական էներգիայով:
2. Նախաճաշից առաջ մեկ բաժակ ջուր խմեք:
3. Սկսեք վազել:
4. Հրաժարվեք ծխախոտից եւ ալկոհոլից:
5. Սովորեք ծրագրել օրը:
6. Ամեն օր մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն կերեք:
7. Դրական մտածեք:
8. Ուղիղ կեցվածքով քայլեք:
9. Առավոտյան մարմնամարզություն արեք:
10. Սնվեք օրական 4-5 անգամ, միեւնույն ժամին:
11. Մոռացեք վերելակի մասին: Բարձրացեք եւ իջեք ոտքով:
12. Առավոտյան կոնտրաստային ցնցուղ ընդունեք. օգնում է արթնանալ նույնքան լավ, քան մեկ գավաթ սուրճը:
13. Լավ քնեք: Վարժվեք քնել եւ արթնանալ միեւնույն ժամին:
14. Ամեն օր զբոսնեք մաքուր օդին:
15. Հաջորդ օրվա հագուստը երեկոյան պատրաստեք:
16. Տարվա մեջ մեկ անգամ ընդհանուր բուժզննում անցեք:
17. Անմիջապես գրառեք ձեր մտքով անցած հետաքրքիր մտքերն ու օգտակար գաղափարները:
18. Բավականաչափ քանակությամբ մաքուր, չգազավորված ջուր խմեք. օրական առնվազն 1500 մլ:
19. Քնելուց առաջ օդափոխեք ննջասենյակը: Քնեք ոչ շատ տաք սենյակում:
20. Օրական 15 րոպե տրամադրեք սենյակը հավաքելուն:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...