ԱՄՆ-ը շուտով կարող է պահանջել չշնչել. Զախարովան՝ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների մասին
ԱՄՆ-ը շուտով կարող է պահանջել չշնչել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազամուղերի դեմ պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«22 տրիլիոն դոլարի պետական պարտք ունեցող պետությունը վարկունակ երկրներին արգելում է զարգացնել իրենց տնտեսությունը: Պարտքով կյանքի ամերիկյան գաղափարախոսությունը չի գոյատեւում համաշխարհային մրցակցությունում, ինչը մշտապես հաստատում է ԱՄՆ ֆիննախը՝ «տնտեսական կալանքի օրդերներ» տալով»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 2020-ի ֆինանսական տարվա համար պաշտպանական բյուջեին (National Defense Authorization Act, NDAA), որը վարչակազմին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ռուսական «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազամուղերին: Դեկտեմբերի 11-ին այդ փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը, եւ օրինագիծն ուժի մեջ է մտել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը