«25 տարի շարունակ շաբաթական 5 օր թերապիայի եմ հաճախել»․ Ալ Պաչինոն խոսել է «Կնքահայրը» ֆիլմի անսպասելի հաջողությանը հաջորդած ընկճախտի մասին
Հոլիվուդի լեգենդ, ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան և ռեժիսոր Ալ Պաչինոն The Hollywood Reporter-ի հեռուստա-ռադիոծրագրին տված հարցազրույցում խոսել է փառքի դեմ իր պաքարի, «Կնքահայրը» ֆիլմի անսպասելի հաջողության և թերապիաներ անցնելու մասին: Այս մասին գրում է Fox News-ը։
79-ամյա Պաչինոն փառքի է հասել 1972 թվականին՝ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակին առաջադրված «Կնքահայրը» ֆիլմից հետո, որը ֆիլմարվեստում նրա չորրորդ դերն էր, թեև հանրահայտ դերասանը նախկինում հաջողության էր հասել Բրոդվել թատրոնում։
Հարցազրույցի ընթացքում դերասանը խոստովանել է, որ երիտասարդ տարիներին մասնագիտական օգնություն էր փնտրում իր հանկարծահաս փառքին հաջորդած ընկճախտը հաղթահարելու համար։
«Այդ ամենին դժվար է ընտելանալ»,- խոստովանել է Պաչինոն և հավելել․ «Հիշում եմ՝ Լի Ստրասբերգը (ռեժիսոր և դերասան) մի օր ինձ ասաց․ «Սիրելի՛ս, պարզապես պետք է համակերպվես և վերջ», այդպես էլ լինում է, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ»։
Դերասանի խոսքով՝ հանկարծահաս փառքն ու հայտնիությունը հանգեցրել են նրան, որ ստիպված է եղել հաճախակի թերապիաների հաճախել։
«Շատ բաների միջով եմ անցել։ 25 տարի շարունակ շաբաթական 5 օր թերապիայի եմ հաճախել»,- հայտնել է դերասանը։
1970-ական թվականների հաջողությունից հետո Պաչինոն 1980-ական թվականներին որոշել է փոքր-ինչ դադար առնել՝ այդ տասնամյակում հայտնվելով ընդամենը հինգ ֆիլմերում։
«Դա ինձ վրա լավ անդրադարձավ, սակայն, ինչպես սովորաբար պատահում է, գումարս վերջացավ»,- հիշում է Պաչինոն։
Պաչիննոն այս տարի առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ «Իռլանդացին» ֆիլմում իր կերտած գանգսթեր Ջիմի Հոֆի դերի համար։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...