Բեմի վրա կատարած գիտափորձից հետո «Միսս Ամերիկա 2020» մրցույթի հաղթող է ճանաչվել կենսաքիմիկոս գեղեցկուհին (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Անքասվիլ բնակավայրում տեղի ունեցած «Միսս Ամերիկա 2020» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 24-ամյա կենսաքիմիկոս Կամիլի Շրիերը, որը ժյուրիի անդամներին հիացրել է իր գեղեցկությամբ և տաղանդների մրցույթի ժամանակ կենսաքիմիայի ոլորտում ունեցած գիտելիքներով, հայտնում է bbc.com կայքը:
Եզրափակիչ փուլ հասած գեղեցկուհին գլխավոր մրցանակների` 50 000 դոլարի և «Միսս Ամերիկա 2020»-ի տիտղոսը մեկ տարի կրելու համար մրցել է ևս 50 գեղեցկուհիների հետ, որոնք բոլորն էլ առանձնացել են իրենց հմայքով ու տաղանդով: Երկու բակալավրի աստիճան ունեցող Շրիերն իր ելույթում նշել է, որ ցանկացել է կոտրել ԱՄՆ գեղեցկության մրցույթի մասին կարծրատիպերը:Ուստի «Միսս Ամերիկա 2020» տիտղոսակիր պետք է լինի նա, ով պատրաստ է կրթելու:
2018 թվականից ի վեր մրցույթը փորձել է վերափոխել իմիջը` նվազեցնելով լողազգեստներով ցուցադրության վրա շեշտադրումը և միայն տեսքի վրա հիմնվելով դատելու չափանիշները:
Շրիերի խոսքով` իր գիտական փորձը` ջրածնի պերօքսիդի կատալիտիկ տարրալուծումը, էական դեր է կատարել իր հաղթանակի հարցում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը