Նկարիչները Չարլզ Մենսոնի աճյունամոխրով եւ մարդկային արյունով ներկել են նրա երկու դիմակները. (լուսանկարներ, տեսանյութ)
Նկարիչներ Ռայան «Ամենակարող»-ը և Ռիկ Ֆիշերը դատապարտված մարդասպան Չարլզ Մենսոնի աճյունամոխրով ներկել են վերջինիս երկու դիմակները, հայտնում է TMZ-ի յութուբյան ալիքը:
Տեղեկությունների համաձայն` նկարիչներն այս արտասովոր դիմակները ստեղծել են Ֆիշերի՝ Օհայո նահանգում գտնվող ստուդիայում, որտեղ փոշուց բացի աշխատանքների համար օգտագործել են նաև մարդկային արյուն:
Տեսանյութին կից նկարիչների բազմահազար հետևորդներ իրենց մեկնաբանություններն են թողել:
«Դիմակը սատանայական տեսք ունի»,- գրել է հետևորդներից մեկը:
«Սարսափելի է»,-հայտարարել է երկրորդը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տարեսկզբին Ռայանը Մենսոնի աճյունափոշին օգտագործել էր` ընկերոջ ձեռքին մարդասպանի դեմքով դաջվածքն ավարտելու համար:
Ռայանը Մենսոնի հետ ծանոթացել է 20 տարի առաջ: Այս ընթացքում նա հասցրել է նկարել մարդասպանի աղանդի կողմնակիցների մի շարք դիմանկարներ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը