Պինգվիններն Անտարկտիդայի փոքր կղզիներից մեկն իսկական «մանկապարտեզի» են վերածել (տեսանյութ)
Գենտու տեսակի պինգվիններն Անտարկտիդայի փոքր կղզիներից մեկն իսկական «մանկապարտեզի» են վերածել: Մի կտոր ցամաքի վրա գրեթե 4000 պինգին կա, և առաջիկա ամիսներին սպասվում է նրանց թվաքանակի ավելացում, հայտնում է BBC Earth-ը:
Անտարկտիդայում ներկայում ամառ է, ուստի այս ընթացքում պինգվինները պետք է հասցնեն իրենց համար զուգընկեր գտնել և սերունդ տալ: Այս կղզյակը համապատասխանում է չթռչող թռչունների կարիքներին, այդ պատճառով էլ այն սիրվել է նրանց կողմից:
Ամեն տարի այս սեզոնին հարյուրավոր զբոսաշրջիկներ են ժամանում այս կղզի՝ կենդանիներին տեսնելու և այստեղ հատուկ բացված փոստային բաժանմունքից բացիկ ուղարկելու նպատակով:
Նշվում է, որ էգ պինգվինները սեզոնի ընթացքում միայն մի ձու են դնում, որի վրա հետո որպես զուգընկեր ընտրված որձի հետ թուխս են նստում:
Էգ պինգվինների մեծ մասը հիմնականում ամբողջ կյանքի համար միայն մի որձ է ընտրում: Պինգվինների «բաժանումների» քանակը չի գերազանցում 10-15 տոկոսը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը