Թրյուդոն կոչ է արել ԱՄՆ-ին չկնքել համաձայնագիր Չինաստանի հետ, եթե ազատ չարձակվեն կալանավորված կանադացիները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կոչ է արել ԱՄՆ-ին չստորագրել առեւտրային համաձայնագիրը Չինաստանի հետ, եթե Պեկինը չհամաձայնի ազատ արձակել երկու կանադացիներին, տեղեկացնում է AFP-ն։
Նախկին դիվանագետ Մայքլ Քովրիգը եւ գործարար Մայքլ Սփավորը կալանավորվել են անցած տարվա դեկտեմբերին՝ լրտեսության մեղադրանքով։
Կանադան նրանց կալանավորումը համարում է Չինաստանի պատասխանը Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությանը Վանկուվերում դրանից ինն օր առաջ։ ԱՄՆ-ում նրան փնտրում են Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մեղադրանքով։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նա համարում է, որ գործարքը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կարող է օգնել հանգուցալուծելու կալանավորված կանադացիների հարցը, Թրյուդոն ասել է. «Մենք հույս ունենք»։ «Մենք ասել ենք, որ Միացյալ Նահանգները չպետք է ստորգարի վերջնական եւ լիակատար համաձայնագիր Չինաստանի հետ, քանի դեռ չի լուծվել Մեն Վանչժոուի եւ երկու կանադացիների հարցը»,- ավելացրել է նա։
Թրյուդոն նշել է, որ իր վարչակազմը աշխատել է «գրեթե ամեն օր, որպեսզի փորձի ստիպել Չինաստանին հասկանալ, որ պետք է ազատ արձակեն կանադացիներին»։
Մենն ազատ է արձակվել գրավի դիմաց ձերբակալությունից մի քանի օր հետո։ Նա ապրում է Վանկուվերի իր առանձնատանը՝ սպասելով արտահանձնման լսումներին, որոնք նշանակված են հունվարի 20-ին։
«Ինչ ճնշում էլ որ գործադրվի մեզ վրա, երկու կանադացիների ձերբակալությունը չի փոխի արտահանձնման վերաբերյալ դատարանի որոշումը»,- նախազգուշացրել է Թրյուդոն՝ նշելով, որ կանադական դատական համակարգը «անկախ» է։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը