Բելառուսում մահապատժի է ենթարկվել երկու կանանց սպանած տղամարդը
Բելառուսում մահապատժի է ենթարկվել Ալեքսանդր Օսիպովիչը` երկու կանանց սպանելու համար: Այս մասին հայտնում է Koresspondent-ը:
Պատիժն իրականացվել է դեկտեմբերի 17-ին: Օսպիպովիչը հանցագործությունները կատարել էր 2018 թվականին. նա կանանից մեկին սպանել էր մուրճով, մյուսին դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել:
Դատավճռի հրապարակումից հետո տղամարդը բողոքարկել էր դատարանի որոշումը և պատիժը մեղմելու խնդրանքով դիմել էր երկրի նախագահին, սակայն նա մերժում էր ստացել:
Հավելենք, որ Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որտեղ պահպանվում է մահապատիժը: Այն կիրառվում է խիստ ծանր հանցագործությունների դեպքում: Մահապատիժն իրականացվում է հրազենային կրակոցով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը