Հնդկաստանում տղամարդը այրել է իրեն բռնաբարության մեջ մեղադրող 18-ամյա աղջկան
Հնդկաստանում տղամարդը այրել է 18-ամյա աղջկան, որին իրեն մեղադրել է բռնաբարության մեջ։ Նա մահացել է հարձակումից վեց օր անց, հայտնում է AP-ը։
Կինը հարձակման է ենթարկվել անցյալ շաբաթ Ֆաթեհպուր քաղաքի ոստիկանություն բողոք ներկայացնելուց հետո։ Նա հոսպիտալացվել է մարմնի 99 տոկոս այրվածքներով եւ մահացել է վեց օր անց, հայտնել է բժիշկ Սանջայ Կալան։ Նրա խոսքերով՝ բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ բռնաբարությունը քիչ հավանական է։
Նրա վրա հարձակված տղամարդը կալանավորվել է բռնաբարության եւ սպանության փորձի մեղադրանքով, իսկ ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։
Սա այս ամիս Հնդկաստանում նման երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ այդպիսի հարձակման զոհ էր դարձել 23-ամյա կինը։ Հինգ տղամարդիկ, որոնցից երկուսին կինը մեղադրել էր բռնաբարության մեջ, նրա վրա բենզին էին լցրել եւ այրել։ Կնոջ վրա հարձակվել էին, երբ նա գնալիս էր եղել դատարան՝ իր գործի քննությանը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը