Սոցիոլոգները պարզել են՝ ինչպես են ամերիկացիները վերաբերվում Թրամփի իմպիչմենթին
ԱՄՆ քաղաքացիների կարծիքները նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ հավասար կիսվել են: Այս մասին վկայում են Wall Street Journal եւ NBC News հեռուստաալիքների հարցման տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հարցման համաձայն՝ հարցվածների 48 տոկոսն աջակցում է իմպիչմենթին, եւս 48 տոկոսը դեմ է իմպիչմենթին:
Նշվում է, որ հարցված հանրապետականների 90 տոկոսը դեմ է Թրամփի իմպիչմենթին, այն դեպքում, երբ դեմոկրատների 83 տոկոսը կողմ է:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 14-17-ը եւ հրապարակվել է չորեքշաբթի՝ մինչ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը: Մասնակցել է 900 մարդ: Վիճակագրական սխալը կազմում է մոտ 3,27 տոկոսային կետ:
Հինգշաբթի գիշեր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարեց երկու հոդվածով՝ «լիազորությունների չարաշահում» եւ «խոչընդոտում Կոնգրեսին»։ Դեմոկրատները հայտարարում են, որ Թրամփը ձգձգել է Կոնգրեսի հավանությանն արժանացած ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային՝ փոխարենը պահանջելով նախագահ Վլադիմիր Զելենսկուց քաղաքական ծառայություն՝ Թրամփի ընդդիմախոս Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու տեսքով։ Թրամփը հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններից պահանջել է միայն պայքար կոռուպցիայի դեմ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը