Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը
Լենինի մարմինը չպետք է դուրս բերել դամբարանից այնքան ժամանակ, քանի դեռ երկրում կան մարդիկ, որոնց համար շատ թանկ են խորհրդային անցյալն ու Խորհրդային միության ձեռքբերումները՝ դեկտեմբերի 19-ի ասուլիսում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
«Կոմերսանտի» լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների խորհրդի նիստում Պուտինը մեղադրել է Լենինին հազարամյա պետության տապալման մեջ։ Ուստի, շարունակել է Կոլեսնիկովը, հնարավոր է` եկել է նրա մարմինը դամբարանից հանելու ժամանակը։
Պուտինը սկսել է նրանից, որ Լենինն ավելի շուտ հեղափոխական էր, քան պետական գործիչ։
«Ես խոսել եմ մեր հազարամյա պետության մասին, որը խիստ կենտրոնացած, միավորված պետություն է եղել։ Բայց ի՞նչ է արել Լենինը։ Նա առաջարկել է նույնիսկ ոչ թե ֆեդերացիա, այլ կոնֆեդերացիա։ Նրա որոշմամբ` էթնոսները կապված են եղել կոնկրետ տարածքների հետ և իրավունք են ստացել դուրս գալ Խորհրդային միությունից»,- նշեց Պուտինը։
Բայց ՌԴ նախագահի խոսքով` տարածքներն այնպես են գծվել և մինչ օրս էլ այնպես են գծված, որ միշտ չէ, որ համապատասխանում են այդ ժողովուրդների բնակության վայրերին։ Հենց այդ պատճառով էլ առաջացել են ցավոտ կետեր։
«Այդ կետերը կան ոչ միայն ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև, այլ նաև Ռուսաստանի ներսում։ Եթե հանկարծ մի վայրկյանով բաց թողնենք երկու հազար կետը, քիչ չի թվա»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Լենինին, ապա դա այլ հարց է։ ՌԴ նախագահի կարծիքով` պետք չէ ձեռք տալ նրան, ամեն դեպքում այնքան ժամանակ, քանի դեռ բազմաթիվ մարդիկ կան, որոնք նրա հետ կապել են իրենց կյանքը, խորհրդային տարիների ձեռքբերումները։ Պուտինը կարծում է, որ պետք է ուղղակի առաջ գնալ և ակտիվորեն զարգանալ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ