Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի Օվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասին Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ Ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ) Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին 20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖ Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան

Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետԱմուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր ԼայենOpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FTԱլիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին20 միլիոն երեխա արդեն օգտվել է արհեստական բանականությունից. ՅՈՒՆԻՍԵՖԵս քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն ՍիմոնյանԸնդդիմությունը ընտրակաշառք բաժանելու, ստանալու համար պատժաչափի խստացման օրենքի կեսից գնաց ԱԺ դահլիճիցՌեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդին
Աշխարհ

Հնարավոր է՝ Լիբանանի կառավարությունը գլխավորի կրթության նախկին նախարար Հասան Դիաբը

2011-2014 թվականներին Լիբանանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած տեխնոկրատ Հասան Դիաբը կարող է ստանալ պատգամավորական խմբակցությունների մեծամասնության աջակցությունը եւ դառնալ երկրի նոր վարչապետը: Այս մասին հայտնել է Elnashra լրատվական պորտալը, որի տեղեկություններով՝ Դիաբի թեկնածության աջակցությանն են հակվում «Ամալ» եւ «Հիզբոլլահ» շիական կազմակերպությունները, ինչպես նաեւ Ազատ հայրենասիրական շարժումը, որը խորհրդարանի ամենախոշոր դաշինքն ունի՝ 128 տեղից 28:

Հինգշաբթի Բաաբդա պալատում տեղի կունենան Լիբանանի նախագահ Միշել Աունի խորհրդակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ: Սպասվում է, որ դրանց արդյունքներով հայտնի կդառնա երկրի նոր վարչապետի անունը:


Հոկտեմբերի 29-ին զանգվածային բողոքի ալիքի ֆոնին հրաժարական էր ներկայացրել կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրին: Այս սուննի քաղաքական գործիչը, որը «Ալ Մուսթաքբալ» շարժման առաջնորդն է, չորեքշաբթի հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Հարիրին այս որոշումը պատճառաբանել էր հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից իր առաջարկի մերժմամբ՝ ի պատասխան բողոքի ակցիաների մասնակիցների պահանջների տեխնոկրատների կառավարություն ստեղծելու մասին:

«Ալ Մուսթաքբալ» շարժումը հինգշաբթի խորհրդակցության ժամանակ առաջադրելու է վարչապետի սեփական թեկնածուին: Elnashra պորտալը չի բացառում, որ նա կարող է լինել Նավաֆ Սալյամը, որը 2007-2017 թվականներին ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ է աշխատել, իսկ 2018-ին ընտրվել է ՄԱԿ Միջազգային դատարանի անդամ: Ավելի վաղ ՆԳ նախարարի պաշտոնակատար Ռայա ալ Հասանը LDC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերքել էր, որ «Ալ Մուսթաքբալը» պատրաստվում է աջակցել իր թեկնածությանը:

Խորհրդարանական խմբակցությունների հետ երկրի նախագահի խորհրդակցությունների նախաշեմին Լիբանանի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ընդունել: Բեյրութի կենտրոնում եւ հիմնական ավտոմայրուղիներում տեղադրվել են լրացուցիչ բանակային պարեկներ, որպեսզի գիշերային ժամերին փողոցային բախումներ թույլ չտան:

Հոկտեմբերի 17-ին սկսված զանգվածային ցույցերը կաթվածահարել են Լիբանանի տնտեսական կյանքը, որը ֆինանսական կոլապսի եզրին է: Սրված ճգնաժամի պայմաններում խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին կոչ էր արել ստեղծել ազգային փրկության կառավարություն: