Կինը նիհարել է 96 կիլոգրամ, եւ անգամ հարազատ մայրը չի ճանաչել նրան փողոցում
38-ամյա Էլիզաբեթ Ուոթկինսը անգլիական Պրինցես Ռիսբորո քաղաքից (Բաքինհեմփշիրի կոմսություն) նիհարել է 96 կիլոգրամ մեկուկես տարում։ Նա այնքան է փոխվել, որ մայրը սեփական աղջկան չի ճանաչել փողոցում եւ կողքով անցել է։
Ինչպես տեղեկացնում է The Mirror պարբերականը, Էլիզաբեթը մանկուց պայքարում էր ավելորդ քաշի եւ սնվելու անառողջ սովորությունների դեմ։ 36 տարեկանում նա 171 կիլոգրամ քաշ ուներ, չէր կարողանում քայլել եւ անգամ ինքնուրույն կանգնել։ Նա փողոց դուրս չէր գալիս, որովհետեւ ամաչում էր անցորդների դատապարտող հայացքներից։
2017 թվականին Էլիզաբեթը որոշեց լիովին փոխել կյանքը եւ շունտավորեց ստամոքսը։ Միջամտությունից հետո մեկ տարվա ընթացքում օրական 700 կալորիա էր օգտագործում։ Նա ամսական 6 կիլոգրամ քաշ էր գցում։ Հաջորդ կես տարում օրական նորմը հասցրեց 1200 կալորիայի։
Վիրահատությունից մեկուկես տարի հետո բրիտանուհին արդեն 75 կիլոգրամ քաշ ուներ։ Նրա ինքնագնահատականը բարձրացավ, եւ նա սկսեց նախկինի համեմատ 8 չափս փոքր հագուստ կրել։ Շատ ծանոթներ եւ ազգականներ փողոցում նրան չէին ճանաչում։ Ավելին, առաջին անգամ սիրավեպ սկսեց տղամարդու հետ ու շուտով ձեռքի ու սրտի առաջարկ ստացավ։




















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...