Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանամերձ շրջանների բնակիչներն իրար վրա քարեր են նետել
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին մոտ 200 մարդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. սահմանամերձ շրջանների բնակիչներն իրար վրա քարեր են նետել, հայտնում է ria.ru-ն՝ Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայութանը հղումով:
Կառույցի մամուլի ծառայությունից մանրամասնել են, որ ամեն ինչ սկսվել է լեզվակռվից, որը վերածվել է քարերով կռվի: Ղրղզստանի կողմից եղել է 80, իսկ Տաջիկստանի կողմից՝ 100 մարդ: Դեպքի վայր ժամանած իրավապահները հանգստացրել են մարդկանց:
Ըստ Ղրղզստանի սահմանային անվտանգության ծառայության՝ կռվի պատճառը եղել է նախօրեին տաջիկների կողմից ղրղզստանցուն ծեծի ենթարկելը:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկու պետությունների սահմանին պարբերաբար կոնֆլիկտներ են ծագում: Պատճառը հիմնականում լինում են սահմանի չնշագծված հատվածները, որտեղ հնարավոր չէ որոշել՝ որտեղով է անցնում սահմանը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը