«Ինքս էլ կհեռանայի ինձանից». Պոլինա Գագարինայի ամուսինը՝ կնոջից բաժանվելու մասին
Լրատվամիջոցներում տեղեկություններ են քննարկվում Պոլինա Գագարինայի եւ ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսհակովի բաժանման վերաբերյալ։ Ասում են՝ երգչուհին գերասադել է լինել հայտնի շոումեն Եվգենի Բորոդենկոյի հետ, որը հայտնի է դարձել Comedy Woman շոում մասնակցության շնորհիվ։ Արտիստը կլոլեգայի՝ Եկատերինա Վարնավայի հետ մուտք ունի հայտնի երգչուհու ընտանիք, նրանք հաճախ են միասին ուրախ ժամանակ անցկացնում։ Պոլինան վերջերս տեսանյութ էր հրապարակել այդպիսի երեկույթներից մեկից։ Ասում են՝ իբրեւ հենց Վարնավայի «մեղքով» են Գագարինան ու Բորոդենկոն մտերմացել։

Ընտանիքում խնդիրների մասին տեղեկատվությունը մեկնաբանել է Պոլինայի ամուսինը՝ Դմիտրի Իսհակովը։ Նա հրապարակել է լրատվամիջոցի նյութից արված սքրիշոթն այն մասին, թե իբրեւ «ամեն ինչի մեղավորը Վարնավան է» եւ մեկնաբանել է լուսանկարը, որում պատկերված է Գագարինայի եւ Բորոդենկոյի հետ. «Ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ անել։ Ինչո՞ւ այստեղ այսքան տհաճ տեսք ունեմ։ Զարամանալի չէ, որ հեռացել է։ Ինքս էլ ինձանից կհեռանայի։ Ժենյան գեղեցիկ է։ Բայց առհասարակ, իհարկե, վիրավորական է։ Նրանց համար գուակամոլե ես պօատրաստվում, իսկ նրանք… Կատյա, Ժենյա… ինչպե՞ս կարող է այսպես լինել»։
Հետեւորդները կռահել են, որ Դմիտրի Իսհակովը քողարկված կերպով ծիծաղում է հրապարակման վրա։ Բայց առայժմ Պոլինա Գագարինան ոչ մի կերպ չի արձագանքել ամուսնուց բաժանվելու տեղեկություններին։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...