Սիրիական կառավարական բանակը մի քանի գրոհներ է հետ մղել Իդլիբում և Հալեպում
Սիրիական բանակն օրվա առաջին կեսին մի շարք խմբավորումների գրոհայինների հարձակումներ է հետ մղել Իդլիբում և Հալեպում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնին, մարտերի ժամանակ 3 զինծառայող է զոհվել, 25-ը վիրավորվել են:
Կենտրոնի տվյալներով՝ «Ջեբհաթ ան Նուսրա» և «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումների գրոհայինները հարձակումներ են նախաձեռնել Սիրիայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ Իդլիբ նահանգում:
Հարձակմանը երկու տանկ և երեք հետևակային մարտական մեքենաներ են ներգրավված եղել: Բոլոր գրոհները հետ են մղվել:
Բացի այդ, առնվազն 30 գրոհայիններ 5 ամենագնացներով և գնդացիրներով Իդլիբի դեէսկալացիոն գոտու տարածքից գրոհել են կառավարական զորքերի դիրքերը Հալեպ նահանգում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից