Կոյուղուց 100 տոննայանոց «ճարպային հրեշ» են հանել
Լոնդոնում գրեթե 100 տոննա քաշ ունեցող հսկայական «ճարպային հրեշը» են հանել կոյուղուց, հաղորդում է Independent-ը:
Քաղաքի կենտրոնում կոյուղու կոլեկտորներից տեղական ծառայության աշխատակիցները երկու հսկայական ճարպի «սառցաբեկորներ» են հանել՝ յուրաքանչյուրը տասնյակ տոննա քաշով: Հաղորդվում է, որ «ճարպային հրեշների» պատճառով քաղաքը կարող էր հեղեղվել կոյուղաջրերով արդեն Սուրբ Ծննդյան տոներին:

«Ճարպային հրեշները» ձևավորվում են սառած ճարպից, մազերից, յուղից և անձեռոցիկներից, որոնք նետում են զուգարանակոնքի մեջ: Այս ամենը տարիների ընթացքում հսկայական թանձրուկի է վերածվում:
Նման 30 տոննայանոց թանձրուկ է հայտնաբերվել Լոնդոնում՝ Կաֆեդրալ-սթրիթի տակ, The Shard երկնաքերի մոտակայքում: Այն ձգվել է 70 մետր: Իսկ Փել-Մել փողոցի տակ գտել են 63 տոննայանոց թանձրուկ:

Ընկերության աշխատակիցները ստիպված են եղել աշխատել շուրջօրյա, որպեսզի Սուրբ Ծննդյան տոներին Լոնդոնը չհեղեղվի կոյուղաջրերով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը