Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բուռն կյանքը. ի վերջո բաժանվե՞լ է Շալյապինից, թե ոչ
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային հնարավոր չէ հասկանալ. մեկ նա միավորվում է Արմեն Ջիգարխանյանի հետ, մեկ՝ թողանում նրան՝ փչացնելով նյարդերն ու առողջությունը... Մեկ միավորվում է տարիքով մեծ կանանց սիրող երգիչ Պրոխոր Շալյապինի հետ, մեկ բաժանվում նրանից։ Օրերս հայտնի է դարձել, որ նրանք բաժանվել են։ Դմիտրի Շեպելեւի «Իրականում» («На самом деле») շոուի ընթացքում զույգը հարաբերություններում դադար վերցնելու որոշում է կայացրել, եր երգչի հայրության ԴՆԹ թեստը դրական է եղել. իբրեւ նախկին սիրելին նրանից երեխա է լույս աշխարհ բերել։

Կարճ ժամանակ անց տեղեկություն հայտնվեց, որ դադարը բաժանման է վերածվել։ Շալյապինը մեծ հարցազրույց էր տվել, որում խոստովանել է, որ որոշել է բաժանվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, քանի որ հասկացել է, որ չի կարող արդարացնել նրա հույսերը եւ չի ցանկանում «փչացնել նրա կյանքը»։
Դաշնակահարուհին երկար ժամանակ չէր մեկնաբանում սենսացիոն նորությունը, ինչն ավելի էր գրգռում երկրպագուների հետաքրքրությունը։

Իսկ հետո չի դիմացել եւ պատասխանել է հետեւյալ մեկնաբանությանը. «Ես անկեղծորեն զղջում եմ, որ դուք բաժանվել եք... եթե դա ճիշտ է... այնքան շքեղ զույգ էր»։ Դաշնակահարուհին ի պատասխան գրել է. «Բայց դա ճիշտ չէր։ Իսկ գեղեցիկ լուսանկարներն ինձ էլ են դուր գալիս»։ Ի դեպ, հասկանալի չէ՝ նա սխալ է անվանել Պրոխոր Շալյապինի հետ սիրավեպը, թե նրանից բաժանումը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...