Արքայազն Ուիլյամը պատմել է, որ իր երեխաները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել անօթևանության խնդրի նկատմամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Սուրբ Ծննդի տոնին նվիրված հատուկ` Berry Royal Christmas թողարկման ժամանակ խոստովանել է, որ արքայազն Ջորջը և արքայադուստր Շառլոթը սկսել են հետաքրքրություն ցուցաբերել անօթևանության խնդրի նկատմամբ՝ դպրոց գնալու ճանապարհին փողոցում քնած մարդկանց տեսնելուց հետո, գրում է The Telegraph-ը:
Հաղորդման ընթացքում արքայազն Ուիլյամը հայտնել է, որ իր երեխաների հետ շատ հաճախ զրուցում է ուրիշների առջև ծառացած խնդիրների մասին:
«Դպրոցի ճանապարհին, երբ որևէ մեկին տեսնում ենք փողոցում քնած, ես նրանց հետ զրուցում եմ այդ մասին»,- հայտնել է Քեմբրիջի դուքսը և հավելել, որ իր երեխաները հետաքրքրություն են ցուցաբերում և հարցնում. «Ինչո՞ւ նրանք չեն կարող տուն գնալ»:
Քեմբրիջի դուքսը խոհանոցային գրքերի հեղինակ և հաղորդավարուհի Մերի Բերիի հետ զրուցել է Լոնդոնի կենտրոնում անօթևանների բարեգործական հիմնադրամ այցելության ժամանակ:
Նա պատմել է, թե ինչպես է մայրը՝ արքայադուստր Դիանան, իրեն ութ տարեկանում տարել անօթևանների բարեգործական հիմնադրամ` խիստ գիտակցելով դրա կարևորությունն իր որդիների կյանքում:
«Դա մեծ հետք է թողել իմ կյանքում. մայրս գիտակցված էր անում այդ քայլը»,- հայտնել է արքայազնը և հավելել, որ ինքը նույնպես որոշել է իր զավակներին նման կենտրոններ տանել:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից