Սերգեյ Լազարևը խոսել է իր երեխաների փոխնակ մայրերի, ինչպես նաև ոչ լիարժեք ընտանիքների նկատմամբ իր վերաբերմունքի մասին
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը պատմել է իր երեխաների` Նիկիտայի և Աննայի փոխնակ մայրերի, ինչպես նաև ոչ լիարժեք ընտանիքների նկատմամբ իր վերաբերմունքի մասին, հայտնում է kp.ru կայքը:
«Փոխնակ մայրը երեխաներիս կենսաբանական մայրը չէ: Նա կամավոր է գնում դրան, հոգեբանների հետ զրույցներ է անցնում, որոնք արդեն պարզում են, թե որքանով է նա պատրաստ նման աշխատանքի: Կանայք, որոնք որոշում են փոխնակ մայրեր լինել, բարի գործ են անում ուրիշների համար` միաժամանակ լուծելով իրենց ֆինանսական խնդիրները և մնալով ամբողջովին անանուն: Անյան ու Նիկիտան միայն իմն են»,- մեկնաբանել է երգիչը:
Լազարևն ընդգծել է, որ իր համար կարևոր չէ, թե ինչպես են երեխաները ծնվել:
«Կարևորը, որ երեխաները սիրով շրջապատված մեծանան: Որքան շատ են «լիարժեք» ընտանիքները, որտեղ երեխաները ոչ մեկին պետք չեն: Մայրը հարբեցող է, հայրը թողել-հեռացել է: Այդ պատճառով այստեղ գիտակցված ընտրությունն է կարևոր, իսկ միջոցը երկրորդական հարց է»,- հայտարարել է երգիչը:
Այժմ երգիչը 1-ամյա Անյայի և 5-ամյա Նիկիտայի հետ պատրաստվում է Նոր տարվան: Արդեն զարդարել են տոնածառը, որդին արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին, իսկ դուստրը, որը դեռ չի խոսում, հայրիկի ընտրությամբ նվեր կստանա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...