Պակիստանի նախկին նախագահը դատապարտվել է մահվան
Իսլամաբադում գործող հատուկ դատարանն այսօր մահվան է դատապարտել երկրի նախկին բռնապետ Փերվեզ Մուշարաֆին` նրան մեղավոր ճանաչելով պաշտոնավարման վերջին ամիսներին երկրի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար: Դատարանի համոզմամբ՝ Պակիստանի նախկին ղեկավարի այս գործողությունները հավասարազոր էին պետական դավաճանության:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մուշարաֆը 2007 թվականի նոյեմբերին սառեցրել էր Պակիստանի Սահմանադրության գործողությունը` երկրում արտակարգ դրություն հայտարարելով:
Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ Մուշարաֆը 2008 թվականից ի վեր բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում` Դուբայում:
Փերվեզ Մուշարաֆը իշխանության էր եկել 1999 թվականին` ռազմական հեղաշրջման արդյունքում: Պակիստանի բանակը Մուշարաֆի գլխավորությամբ տապալել էր Նավազ Շարիֆի՝ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունը:
Մուշարաֆի կողմնակիցներն այսօր հավաքվել էին դատարանի շենքի մոտ` բողոքելով կայացված դատավճռի դեմ:
«Մուշարաֆն այդ ժամանակ Պակիստանի նախագահն էր և օգտվում էր անձեռնմխելիության իրավունքից», - հայտարարում էր նախկին նախագահի կողմնակիցներից մեկը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից