Բաքվում Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Բաքվում սկսվել է պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ գտնվող հրապարակում: Հնչել են Ուկրաինայի և Ադրբեջանի հիմները:
Հանդիպման ավարտից հետո կանցկացվեն նախագահների ղեկավարությամբ պատվիրակությունների բանակցությունները: Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր:
Նախագահները նաև հայտարարություն կանեն ԶԼՄ-ների համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից