Զատկի կղզու արձանները հողն ավելի բերրի են դարձրել
Պոլինեզիական փոքր կղզու վրա, որի տարածքը ընդամենը 163 ք/կմ է, ավելի քան 1000 մոնոլիտ արձան կա, որոնց չափը 3-12 մետրի է հասնում։ Դրանք բոլորը ստեղծվել են 11-16-րդ դարերում՝ եվրոպացիների այնտեղ ոտք դնելուց շատ առաջ։
Խաղաղ օվկիանոսում Զատկի կղզու բնիկները՝ հին ռապանույցիները քանդակել են մոաիի քարե արձանները, քանի որ հավատացել են, թե դրանք օգնում են մեծ բերքատվությանը։ Այժմ գիտնականներն ապացուցել են, որ բազալտե արձաններն իրոք հողն ավելի բերրի են դարձրել, հայտնում է BBC-ն։
Գիտնականները քարե արձանների նշանակության մասին մի քանի ենթադրություններ ունեին, սակայն մինչեւ վերջերս դրանցից ոչ մեկը հաստատել կամ հերքել հնարավոր չէր։
Այժմ ամերիկյան հնագետները՝ Ջո Աննա Վան Տիլբերգի ղեկավարությամբ, հաստատում են, թե գիտականորեն ապացուցվել է, որ մոաիների կերտվածքների նպատակը եղել է տեղի հողերի բերքատվության բարձրացումը։
Այսպիսի եզրահանգման գիտնականները եկել են ուսումնասիրելով բազալտի հանքանյութի քիմիական կազմը։
Ռանո Ռառակուի քարհանքի մոտ հողի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախկինում այնտեղ իրոք աճեցրել են մշակաբույսերի տարբեր տեսակներ՝ բանան, բատատ եւ կոլոկազիա։
Նկատելով, որ հրաբխային բազալտից արձանների մոտ հողը լավ բերք է տալիս՝ աբորիգենները կարող էին դրանք ամբողջ կղզով մեկ տեղադրել։
Այսպիսով, արձանները փաստորեն պարարտանյութի դեր են կատարել, թեեւ նույն հաջողությամբ կարելի էր հողը պարզապես հրաբխային մանրացված հանքանյութով պարարտացնել։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից