ՆԱՏՕ-ում հայտարարել են «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր ռուսական սուզանավերի բարձր ակտիվության մասին
ՆԱՏՕ-ի տվյալներով՝ 2019թ․ դիտարկվում է «սառը պատերազմի» ժամանակներից վեր ռուսական սուզանավերի բարձր ակտիվության մասին։ Ռուսաստանն անընդհատ ընդլայնում է իր գործողությունները ջրի տակ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի քարտուղար Օանի Լունգեսկուն, հայտնում է DW-ը՝ հղում կատարելով Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին։
Նրա խոսքերով՝ Նորվեգիայի ափերի մոտ հոկտեմբերին միայն մեկ գործողության ընթացքում միաժամանակ նկատվել են մինչեւ տասը ռուսական սուզանավեր։
ՆԱՏՕ-ն մտադիր է արձագանքել այդ գործողություններին, հայտարարել է Լունգեսկուն։ Մասնավորապես, դաշինքը ծրագրում է ուժեղացնել պարեկությունը Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում։ Բացի այդ, կմեծացվեն ներդրումները օդից վտանգներին դիմակայելու ժամանակակից միջոցների մեջ։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է, որ Հյուսիսային Ատլանտիկան «կենսական կարեւորության նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար» այն պատճառով, որ այնտեղով են անցնում մատակարարման ռազմական երթուղիները, քաղաքացիական առեւտրային ճանապարհները, ինչպես նաեւ կապի միջոցները։
RND-ի տեղեկատվության համաձայն, արեւմտյան զինվորականները աճող անհանգստությամբ են հետեւում ռուսական տեխնոլոգիաների զարգացմանը։ Վերջին ժամանակներս Ռուսաստանում արտադրված սուզանավերը զգալիորեն անձայն են, իսկ հրթիռները ավելի արագ են։
Այլ սցենարների հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ում քննարկվում է այն, որի դեպքում ռուսական սուզանավերը կարող են կտրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ ստորջրյա մալուխը, որով անցնում է ինտերնետ-կոմունիկացիաների մեծ մասը։ Նման կարգի գրոհները կարող են դիտարկվել որպես հիբրիդային պատերազմի մաս։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից