Չինացին շների համար ձեն-այգով եւ սպա-սալոնով առանձնատուն է կառուցել
Չինական Ցզյանսու քաղաքում տղամարդը իր երեք շների (բուլդոգ, խասկի, սիբա-ինու) համար առանձնատուն է կառուցել՝ սպա-սալոնով, լողավազանով եւ ձեն-այգով, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mirror-ին։
Շների տեր պարոն Չժոուն մոտ 4000 ֆունտ սթեռլինգ է ներդրել իր կենդանիների համար իսկական պալատի կառուցման մեջ։ Շներն ունեն իրենց հյուրասենյակը, որտեղ կախված են նրանց դիմանկարները, այգին, որտեղ կան պահապան շների քարե արձաններ՝ ավանդական վիշապների փոխարեն, սահարան եւ ավտոմատ դռներով առանձին տնակներ։ Չժոուն նաեւ խրտվիլակ է տեղադրել, որպեսզի թռչունները չանհանգստացնեն իր սիրելիներին։
Չինացին որորշել է այդպիսի առանձնատուն կառուցել ի հիշատակ իր շներից մեկի, որը թունավորումից հետո մահացել է սուր երիկամային անբավարարությունից։
Լրատվամիջոցը նշում է, որ Չինաստանում վերջին ժամանակներս տնային կենդանիների, հատկապես շների հանդեպ մեծ հետաքրքրություն է դիտարկվում։ Դրանց տերերը հսկայական գումարներ են ծախսում կերի եւ տարատեսակ աքսեսուարների վրա։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...