Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին
Ֆրանսիայի իշխանությունները կարտահանձնեն նախկին ոստիկան Մարիո Սանդովալին, որին Արգենտինայի իշխանությունները կասկածում են1976-1983 թվականներին ռազմական դիկտատուրայի ժամանակաշրջանում զանգվածային սպանությունների մեջ ներգրավված լինելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France Presse գործակալությանը, որի տեղեկություններով՝ նրան կտեղափոխեն Փարիզից Բուենոս Այրես Air France-ի չվերթով:
Ութ տարվա ընթացքում Արգենտինայի արդարադատությունը պահանջել է արտահանձնել Սանդովալին 1976 թվականին անհայտ կորած ուսանող Էրնան Աբրիատի գործով: Վկաների ցուցմունքներով՝ նրան հարցաքննել եւ խոշտանգել է հենց Սանդովալը: Սակայն այդ ոստիկանի նկատմամբ արգենտինյան քննիչները ունեն կասկածներ, որ նա կապ է ունեցել 500 սպանությունների, խոշտանգումների եւ մարդկանց անօրինաբար բանտարկելու գործողությունների հետ: Ընդհանուր առմամբ գաղտնի բանտում, որը տեղակայված էր Բուենոս Այրեսի դպրոցներից մեկի շենքում, հայտնվել է 5 հազար մարդ, որոնք զոհվել են խոշտանգումների հետեւանքով, իսկ նրանց մարմիններն, այնուհետեւ, նետվել են Լա Պլատա գետը:
Սանդովալը, որն այժմ 66 տարեկան է, արտագաղթել էր Ֆրանսիա 1985 թվականին՝ արգենտինյան խունտայի անկումից հետո: Ֆրանսիական քաղաքացիությունը նա ստացել էր 1997 թվականին: Նրան հնարավոր է արտահանձնել այն պայմանով, որ հանցագործությունները կատարելու հնարավոր պահին նա Ֆրանսիայի քաղաքացի չէր: Չորեքշաբթի Սանդովալը ձերբակալվել էր Նոժան սյուր Մարն քաղաքում, որտեղ բնակվում էր:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը