2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI
2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի եւ ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել է 4,6 տոկոսով եւ կազմել 420 միլիարդ դոլար: Այդ մասին ասված է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ 2002 թվականի համեմատությամբ 2018 թվականին վաճառքների ծավալը մեծացել է 47 տոկոսով: Վարկանիշում առաջին հինգ տեղերն զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները, առաջատարը Lockheed Martin-ն է: ԱՄՆ-ի հինգ ընկերությունների վաճառքների ծավալը կազմել է 148 միլիարդ դոլար (վաճառքների ընդհանուր ծավալի 35 տոկոսը): Ռուսաստանի տասն ընկերությունների բաժին է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 միլիարդ դոլար):
Այս ցուցանիշը նվազել է 2017 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում էր 9,7 տոկոս: 2018 թվանկանին նկատվել է Թուրքիայի ընկերությունների վաճառքների զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 միլիարդ դոլար): Փորձագետները դա կապում են իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականցնելու՝ Թուրքիայի ձգտման հետ: Զեկույցում տվյալներ ներկայացված չեն Չինաստանի ընկերությունների վաճառքների վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից