Նյու Յորքում 13-ամյա տղան կալանավորվել է 18-ամյա ուսանողուհու դաժան սպանության կասկածանքով
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 13 տարեկան տղայի Մանհեթենի այգում քոլեջի ուսանողուհու սպանության պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ https://www.reuters.com/ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
18-ամյա Թեսա Մեյջորսը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից հետո, որոնք ստացել է կողոպուտի փորձի ժամանակ, երբ անցնում էր Հառլեմի շրջանի Մոռնինգսայդ Պարկով։
Նրան հաջողվել է օգնություն կանչել, բայց մահացել է հիվանդանոցում։
Ինչպես տեղեկացրել է Նյու Յորքի դետեկտիվ բաժնի ղեկավարը, աղջկա սպանության փաստով ձերբակալվել է մի հոգի, գործն ակտիվ հետաքննվում է։
CBS2 հեռուստաալիքը, հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին, տեղեկացրել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է 13 տարեկան կասկածյալի մերձակա շենքերի մուտքերից մեկում։
Նրա հագուստը նման էր զոհի նկարագրածին։ Բացի այդ, նրա մոտ դանակ կար։
Աղբյուրները տեղեկացրել են, որ տղան խոստովանել է, որ փորձել է երկու ընկերների հետ թալանել Մեյջորսին՝ դանակի հարվածներ հասցնելով։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից