Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ-ում կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման առաջարկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության աշխատավորների կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Դրանում նշվում է, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։
Համաձայնագրի շուրջ աշխատանքը տարվել է մի քանի տարի։ Այն նախատեսում է միջազգային պայմանագրի մշակում, որը կկարգավորի կենսաթոշակային ապահովման հարցերը ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս եւ Ռուսաստան) միջեւ։ Ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակներ կնշանակի եւ կվճարի անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել այդ ստաժը, ճշտում է ՌԴ աշխատանքի նախարարությունը։ Աշխատավորը կարող է դիմել կամ կեցության պետության, կամ աշխատանքի տեղավորած պետության կենսաթոշակային մարմիններին։ Համապատասխան փաստաթղթերը եւ ռուսական կենսաթոշակի վճարումները անհրաժեշտ է ներկայացնել Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան