ԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYT
ԱՄՆ պաշտոնյաները կարծում էին, որ Իսրայելը, հնարավոր է ծրագրի Իրանի գլխավոր բանակցողների սպանությունն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը գարնանը Թեհրանի հետ նուրբ բանակցություններ էր վարում՝ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով, գրում է The New York Times` վկայակոչելով ամերիկացի ներկա ու նախկին պաշտոնյաներին։
Իրանի բարձրաստիճան ղեկավարների սպանությունը, ըստ աղբյուրների, պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ռազմավարության մի մասն էր։ Սակայն ԱՄՆ մտահոգությունն առանձնապես մեծացել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հնարավոր սպանության հարցում։
Որոշ պաշտոնյաների խոսքով՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելի հնարավոր մահափորձը կխափանի բանակցությունները, ԱՄՆ-ը նույնիսկ դիմել էր տարածաշրջանի մի շարք երկրների՝ խնդրելով նախազգուշացնել Իրանին, որ Իսրայելը կարող է թիրախավորել այդ երկու պաշտոնյաներին։
Ապրիլին` բանակցությունների ակտիվ փուլ մտնելուց հետո, Վաշինգտոնում կարծում էին, որ նրանց սպանելու ցանկացած փորձ կդադարեցնի բանակցությունները եւ կրկին կբորբոքի ռազմական գործողությունները։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը