Պոմպեոն ստիպված էր միջամտել, որպեսզի հաներ Լիբանանին 115 մլն օգնության հատկացման արգելքը
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ստիպված էր անձամբ միջամտել, որպեսզի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) տար 115 մլն դոլար տնտեսական օգնությունը Լիբանանին մեկամսյա ձգձգումից հետո։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով չորս աղբյուրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրանց տվյալներով՝ Լիբանանին ամերիկյան օգնության ձգձգումը արտոնել էր USAID փոխտնօրեն Բոնի Գլիկը Մերձավոր Արեւելքի գծով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Վիկտորյա Քոութսի հետ խորհրդակցությունից հետո։ Պոմպեոն հինգշաբթի զանգահարել է Գլիկին եւ կարգադրել տրամադրել հերթական տրանշը Լինանանին տնտեսական զարգացման համար։
Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին նման իրավիճակ տեղի ունեցավ 105 մլն տրանշի հետ կապված, որոնք նախատեսված էին Լիբանանի անվտանգության կարիքների համար։ Նման ձգձգումները, հրապարակման համաձայն, պայմանավորված են ԱՄՆ վարչակազմի մի շարք աշխատակիցների կոշտ դիրքորոշմամբ, որոնք անհանգիստ են շիական «Հեզբոլլահ» կուսակցությունում (ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) լիբանանյան կառավարության աճող դերից։ Ինչպես տեղեկացրել է Naharnet լրատվական պորտալը, Լիբանանի նոր կառավարությունը կազմված կլինի 24 նախարարներից, պետնախարարն է Մուհամեդ Ֆնեյշը, որը ներկայացնում է «Հեզբոլլահը»։
Bloomberg-ը կարծում է, որ տրանշի հատկացման ձգձգումների թեման ակտուալ է Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հուլիսյան հեռախոսազրույցի ֆոնին, որն իմփիչմենթի առիթ հանդիսացավ Սպիտակ տան ներկայիս տիրոջ հանդեպ։ Ինչպես կարծում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի դեմ՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան