«Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 համակարգերից». Պենտագոնի ղեկավարի օգնական
ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիան պետք է ազատվի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանը, գրում է swissinfo.ch կայքը:
«C-400-ների հարցում մեր դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Թուրքիան ցանկանում է վերադառնալ շարքեր, սկզբից պետք է ազատվի C-400-ներից: Սա չի նշանակում, որ նրանք կարող են դա փակ տեղում պահել, Թուրքիան պետք է ազատվի այդ զինատեսակից»,- ասել է Հոֆմանը ճեպազրույցի ժամանակ:
Պաշտոնյան նշել է, որ Պենտագոնը դեռևս չի տեսնում «ոչ մի նշան, որ նրանք (Թուրքիան) փոխել են իրենց ուղղությունը և ձգտում են շարժվել այլ ուղղությամբ»:
Նախարարի օգնականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անհանգստացած են Թուրքիայի կողմից C-400-ների գնման խնդրով և Թուրքիայի՝ հնարավոր հեռացումով F-35 կործանիչների ծրագրից, ինչպես նաև լրջորեն մտահոգված են Թուրքիայի ներխուժումով Սիրիայի տարածք:
«Բայց մենք հուսով ենք համոզել և հասկացնել նրանց, որ նրանց համար առաջ շարժվելու ուղին աշխատանքն է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Դա ավելի լավ է, քան այլ ճանապարհով գնալը»,- ընդգծել է Հոֆմանը:
Ավելի վաղ Թուրքիան բացառել էր ռուսական C-400-ներից հրաժարվելու տարբերակը: Անկարան մտադիր է ավարտել C-400-ների տեղակայումը 2020 թվականի ապրիլին:
Բացի այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Վաշիգտոնը հրաժարվի Թուրքիային F-35 մատակարարելուց, ապա իրենք կդիմեն Ռուսաստանին՝ այլընտրանքի համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան