«Միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթողը հայտարարել է, որ իր արտաքինը հեռու է կատարյալ լինելուց
Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին, որը հաղթող է ճանաչվել «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում պատմել է, թե ինչպես էին մարդիկ վերաբերվում իր արտաքինին մանուկ հասակում:
«Ես մեծացել եմ մի աշխարհում, որտեղ ինձ նման կինը՝ այնպիսի մաշկով, ինչպիսին իմն է և իմ վարսերի պես վարսերով, երբևէ գեղեցիկ չի համարվել»,- lenta.ru-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է Տունցին:
Նրա խոսքով՝ հասարակության մեջ, որտեղ ինքը դաստիարակվել է, նման արտաքինը միշտ հեռու է եղել կատարյալ գեղեցկության չափանիշից:
Գեղեցկության մրցույթի դափնեկիրը հույս է հայտնել, որ նման կարծրատիպերն արդեն անցյալում են մնացել: «Ես ուզում եմ, որ հետագա սերունդն ինձն նայի և իմ մեջ տեսնի սեփական արտացոլանքը»,- ընդգծել է Տունցին:
Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի եզրափակիչը կայացել է դեկտեմբերի 8-ին:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից