ԱՄՆ-ում 120 հազար դոլարով վաճառքի են հանել հավով սենդվիչ
Ամերիկյան արագ սննդի ռեստորանային Popeyes ցանցը վաճառքի է հանել հավով սենդվիչ 120 հազար դոլար արժեքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Fox News-ին։
Ինչպես ասել են լրագրողներին ընկերության ներկայացուցիչները, սենդվիչը ներկայացվել է Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) պատկերասրահում՝ ամրացված սպիտակ կտավի վրա։ Popeyes-ը հավաստիացնում է, որ խոսքը ժամանակակից արվեստի նմուշի մասին է, որի անունն է «Սենդվիչ»։
Այն կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ցանկացող, ասել են ընկերությունում, իսկ վաճառքից ստացված միջոցները կուղղվեն բարեգործական կազմակերպությանը, որը սննդամթերք է հատկացնում չունեւորներին։ Մի մարդ արդեն հետաքրրքվել է սենդվիչով, ասում են Popeyes-ում։
Հեռուստաալիքը հավաստիացնում է, որ ընկերությունն ամենայն հավանականությամբ որոշել է սենդվիչը վաճառքի հանել այն բանից հետո, երբ անցած շաբաթ հասարակության ուշադրությունը գրավեց բանանով ինստալյացիան Մայամի Բիչի պատկերասրահում, 120 հազար դոլար արժողությամբ։
Խոսքը իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի աշխատանքի մասին է՝ «Կատակերգուն» անվանմամբ։ Այն ժապավենով սպիտակ կտավին փակցված բանան է։ Հասարակությունը խիստ հետաքրքրվել է դրանով։ Այցելուներն այնքան շատ էին, որ ղեկավարությունը ստիպված է եղել դադարեցնել ինստալյացիայի ցուցադրությունը։
«Կատակերգուի» շուրջ իրարանցման պատճառներից մեկը միջադեպն էր, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին։ Ամերիկացի նկարիչ Դեւիդ Դաթունան մոտեցավ ինստալյացիային, պոկեց բանանը պատից ու կերավ։ Այս մասին գրեցին ամերիկյան շատ ԶԼՄ-ներ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից