Կինը խմելու է գնացել անծանոթ տղամարդու հետ՝ երեխային մոռանալով կայարանում
Ռուսաստանի Դաշնության Ուսուրիյսկ քաղաքում կինն իր 5-ամյա որդուն թողել է կայարանում, որպեզի անծանոթ տղամարդու հետ խմելու գնա: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել են ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից:
Հնգամյա տղային կայարանում են գտել հերթապահություն իրականացնող ոստիկանները: Երեխան ոստիկաններին պատմել է, որ մայրն իրեն թողել է կայարանում ու գնացել անհայտ ուղղությամբ: Անչափահասների գործերով զբաղվող քննիչները, ոստիկանության մայոր Աննա Մինաևան և ոստիկանության մայոր Ալեքսանդր Խոմլյուկը կարճ ժամանակում կարողացել են գտնել երեխայի մորը: Նրան գտել են կայարանից ոչ հեռու՝ հարբած:
Կնոջ խոսքով՝ ինքը 5-ամյա որդու հետ Վլադիվոստոկից գնում էր Բանևուրովո (գյուղ Ուսուրիյսկի մոտակայքում), սակայն անուշադրության պատճառով բաց է թողել կանգառը և իջել Ուսուրիյսկում: Այստեղ նա հանդիպել է մի տղամարդու, ով նրան առաջարկել է խմել «ծանոթության համար»:
«Անչափահասի ծնողի նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ Ռուսաստանի Դաշնության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի «Ծնողական դաստիարակության պարտականությունների ոչ պատշաճ կատարման» հոդվածով»,-նշել է ՌԴ ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նա ավելացրել է նաև, որ քննիչները պրոֆիլակտիկ զրույց են ունեցել երեխայի հետ: Հինգամյա երեխայի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ոստիկանությունը որոշել է տղային ուղարկել «Ուսուրիյսկի անչափահասների սոցիալական վերականգնողական կենտրոն»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից