Իրանին չեն հրավիրել Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթաժողովին
Իրանի իշխանությունները Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք փետրվարյան գագաթաժողովին մասնակցության հրավեր չեն ստացել, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարի՝ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասղար Խաջին:
«Դա քառակողմ գագաթաժողով է՝ Թուրքիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: Իրանը հրավիրված չէ, քանի որ դա գագաթաժողով է եվրոպական երկրների և Թուրքիայի միջև ու Իրանի հետ կապ չունի»,-ասել է նա:
Աղբյուրը նշում է, որ 2020թ. փետրվարին կայանալիք գագաթաժողովի մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. սկսած: 2017թ. ի վեր երկրի ընդդիմության և իշխանությունների միջև բանակցությունները ընթանում են «Աստանայի ձևաչափով», իսկ 2018թ. հունվարին Սոչիում կայացել է սիրիական ազգային երկխոսության կոնգրես, որի արդյունքում սահմանադրական հանձնաժողովի ստեղծման որոշում է կայացվել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից