«Վիժումներն ինձ սովորեցրին համակերպվել կորստյան ցավին». Բեյոնսե
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն Elle ամսագրի հետ զրույցում խոսել է իր վիժումների և դրանց հետևանքների մասին:
2012-ին դստեր՝ Բլու Այվիի ծննդից հետո, Բեյոնսեի ամուսինը՝ հանրահայտ ռեփ կատարող JAY-Z-ն, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր, որ նախքան Բլուի ծնվելը, ստիպված են եղել համակերպվել երեխայի կորստյան ցավին:
Այժմ Բեյոնսեն խոստովանում է, որ այդ ցավն իրեն շատ բան է սովորեցրել:
«Հաջողությունն ինձ համար այժմ այլ նշանակություն ունի: Սովորեցի, որ ցավն ու կորուստն, իրականում, ընծաներ են»,- հայտնել է Բեյոնսեն և հավելել. «Վիժումներն ինձ սովորեցրին, որ որևէ մեկի համար մայր լինելուց առաջ, նախևառաջ պետք է ինքս իմ մայրը լինեմ: Հետո ծնվեց Բլուն, և իմ՝ կյանքումս իմաստ փնտրելու որոնումներն ավելի մեծ խորհուրդ ստացան: Մահացա ու վերածնվեցի»:
Բեյոնսեի խոսքով՝ «առաջինը լինելն այլևս իր առաջնահերթությունը չէ». նրա նպատակն իրական արվեստի գործերի և ժառանգության ստեղծումն է, որը կապրի նաև նրանից հետո:
Հարցին, թե ինչպես է վերաբերում իր արտաքինի վերաբերյալ մեկնաբանություններին, երգչուհին պատասխանել է. «Երեխաներս ու տարիքը սովորեցրել են ինձ գնահատել իմ ֆիզիկական հատկանիշներից այն կողմ»:
Բեյոնսեն և JAY-Z-ն ունեն նաև երկվորյակներ, որոնք լույս աշխարհ են եկել 2017 թվականին:

























































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...