55-ամյա Բրեդ Փիթը մեկնաբանել է Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո բազում սիրավեպերի մասին լուրերը
Դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո Բրեդ Փիթին մեկ անգամ չէ, որ սիրավեպեր են վերագրել. սկզբում լուրեր էին շրջանառվում Ների Օքսմանի, հետո Սեթ Հարի Հալսայի, ապա` Շարլիզ Թերոնի հետ սիրավեպերի մասին: Այս խոսակցություններին վերջ դնելու նպատակով դերասանը մեկնաբանել է իր անձնական կյանքի շուրջ լուրերը:
The New York Times-ին տված հարազրույցի ժամանակ Փիթը հայտարարել է, որ իր սիրային հարաբերությունների մասին շահարկումները հիրավի չափազանցված են:
«Վերջին երկու-երեք տարիների ընթացքում չեմ խուսափում հարաբերություններից, սակայն ոչ էլ հատուկ եմ փնտրում: Կարող եմ ասել, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես կարող եմ ինչ-որ տեղ ինչ-որ մեկի հետ հանդիպել, բայց, հնարավոր է, որ դա ոչինչ չի նշանակում»,- նշել է դերասանը:

Նա սովորել է իր անձի նկատմամբ չափազանց շատ ուշադրությանը՝ չնայած, որ 20 տարի առաջ պապարացիների անընդհատ հետապնդումներից և անձնական կյանքի վերաբերյալ բամբասանքներից շատ էր բարկանում:


«Ես 1990-ականների մեծ մասը հանրությունից թաքնվելով են անցկացրել: Չափազանց անհարմար էի զգում իմ անձի նկատմամբ ուշադրությունից: Սակայն հետո հասկացա, որ ինքս եմ ինձ այդ բանտի մեջ մտցրել: Այժմ դուրս եմ եկել այդտեղից և իմ կյանքով եմ ապրում»,- անկեղծացել է աստղը:
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթը երկու անգամ է ամուսնացած եղել: Սկզբում դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի (2000-2005 թվականներին), այնուհետև Անջելինա Ջոլիի հետ: Նրանք բաժանվել են 2019 թվականի ապրիլին, սակայն զույգը երեխաների խնամակալության շուրջ համաձայնության դեռևս չի եկել:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...