Պուտինը պատմել է եղբոր՝ որոնողական ջոկատի կողմից հայտնաբերված գերեզմանի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են որոնողական ջոկատների կամավորները գտել իր եղբոր գերեզմանը, որը մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Պուտինի եղբայրը հուղարկավորված է եղել Պիսկարևսկու հուշահամալիրում: ՌԴ ղեկավարի խոսքով՝ անգամ ծնողները տեղեկություն չունեին եղբոր գերեզմանի գտնվելու վայրի մասին:
«Փրկարարները գտել են եղբորս, որը, պարզվում է, Պիսկարևսկու գերեզմանատանն էր հուղարկավորված, ծնողներս անգամ չգիտեին»,- աղբյուրը մեջբերում է Պուտինին: Նա հավելել է, որ իր փորձից գիտի, որ կամավորներն ազնիվ և լավ աշխատանք են անում:
Վլադիմիր Պուտինն ընտանիքի երրորդ որդին է: Նա երկու ավագ եղբայր ուներ, որոնք մահացել են նախքան իր ծնվելը: Վիկտոր Պուտինը մահացել է դիֆթերիայից Լենինգրադի շրջափակման ժամանակ (1940—1942), իսկ Ալբերտը մահացել է նախքան Հայրենական մեծ պատերազմի սկսվելը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից